«Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունն ուղղված էր տարրական համամարդկային սկզբունքների նվաճմանը». Ալեքսանդր Բոժկո


«Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունն ուղղված էր տարրական համամարդկային սկզբունքների նվաճմանը». Ալեքսանդր Բոժկո

  • 07-08-2015 16:02:13   | Ուկրաինա  |  Հարցազրույցներ
 
Լրագրի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն

 

Պարոն Բոժկոավարտվեց Բաղրամյանի պայքարըոր սկսել էին երիտասարդները։ Ձեր կարծիքովկարելի է համարելոր այն ավարտվեց հաղթանակով և արդյոք ՀՀ  իշխանություններին հաջողվեց այդ պայքարի արդյունքում առավելագույնն ստանալ ռուսական իշխանություններիցհաշվի առնելովոր ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովի գործը փոխանցել ՀՀ մարմիններին:

 

Ինձ համար դժվար է միանգամից կապ տեսնել այդ երկու իրադարձությունների միջև, քանի որ Բաղրամյան պողոտայում, ինչպես մենք հիշում ենք, երիտասարդությունը պահանջում էր ՀՀ իշխանություններից հրաժարվել էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու որոշումից և որևէ այլ պահանջ առաջ չէր քաշել: Իսկ Պերմյակովի գործի մասով ռուսական իշխանությունները պետք է անմիջապես այն փոխանցեին հայկական դատական մարմիններին՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի համաձայն, որը ենթադրում է, որ ռուս զինծառայողների կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու դեպքում նրանք պետք է փոխանցվեն ՀՀ իշխանություններին: Հետևաբար, Ձեր հարցը ենթադրում է որոշակի պայմանավորվածություններ, որոնք տեղ են գտել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ: Ես չեմ բացառում դա, թեև եթե դա ՀՀ իշխանությունների համար «ձեռքբերում» է, ապա համարձակվում եմ ենթադրել, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ «բարեկամական» ու «իրավահավասար» չեն, որքան էլ այդ մասին լսում ենք պաշտոնական հայտարարություններում:

 

Ինչպե՞ս եք գնահատում հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա փուլը։ Արդյոք այդ հարաբերություններից կողմերը կարողանում են օգտվել առավելագույնը։

 

Ցավոք, հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում: Զգալիորեն նվազել է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև, ըստ էության բացակայում են նորմալ հարաբերությունները երկու երկրների ղեկավարների միջև, էլ չեմ խոսում վստահության մասին: Մենք ձեզ հետ միասին հասկանում ենք, որ դրա մեղավորը Ռուսաստանի «բաժանիր և տիրիր» քաղաքականությունն է, որը նա վարում է ԱՊՀ երկրների տարածքում, և հատկապես Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը: Մենք տեսնում ենք, որ, ըստ էության, իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում Ուկրաինայի հետ, Հայաստանը ստիպված է համաձայնեցնել իր հզոր դաշնակցի հետ: Էլ ինչի՞ մասին կարելի է խոսել:

 

Չի՞ խանգարում այն փաստըոր Հայաստանը ԵՏՄ անդամ էդա չի՞ առաջացնում Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հակազդեցությունը:

 

Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրները շատ բանով կապված են այս կամ այն որոշումը կայացնելիս տնտեսական ու քաղաքական ինքնուրույնության կորստի հետ: Ինձ՝ որպես հայագետի ու մարդու, որը համակրում է հայ ժողովրդին, ցավալի է տեսնել, որ Երևանի համար քաղաքական ու տնտեսական հնարավորությունների դաշտը վերջին տարիներին գնալով վատթարանում է: Չեմ կարծում, որ ԵՏՄ-ին անդամակցումը արմատապես դրականորեն կփոխի իրավիճակը, այդ թվում հայ-ուկրաինական հարաբերություններում:

 

Դուք Բաղրամյանի պայքարի օրերին զուգահեռ էիք անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ակտիվ երիտասարդության միջևՁեր կարծիքով՝ որո՞նք են այդ նմանությունները և տարբերություններըԱրդյոք հայ երիտասարդությունը կարող է նաև քաղաքական ու ավելի արմատական խնդիրներ դնել իր առջև ու լուծել:

 

Ցավոք, քաղաքական կոռուպցիան և օլիգարխիկ կլանների ամենաթողությունն Ուկրաինայում հանգեցրել է մեր պետության անկախության կորստի վտանգի, որի համար պայքարել ու զոհվել են մեր ժողովրդի լավագույն զավակները: Բայց Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունն ուղղված էր նաև տարրական համամարդկային սկզբունքների նվաճմանը, օրենքի առաջ բոլորի հավասարությանը, արդարությանը, աշխատանքի, ազատորեն բիզնես անելու հնարավորություններին՝ սեփական ընտանիքի ու երեխաների համար արժանի կյանք ահահովելու համար: Մենք տեսնում ենք, թե որքան բարդ է դրան հասնելը, որքան դժվար են ընթանում բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի, ծախու դատավորների ու պաշտոնյաների դեմ, իսկ Ռուսաստանի ագրեսիան ստիպում է մտածել նաև արտաքին թշնամուց պաշտպանվելու մասին:

 

Հատկանշական է, որ այդ գործընթացների նախաձեռնությամբ հանդես է գալիս երիտասարդությունը, որն, ավաղ, հիասթափվում է մեր քաղաքական գործիչներից, որոնք չեն արդարացնում ժողովրդի վստահությունը: Հետևաբար, ես ամբողջությամբ հասկանում եմ հայ երիտասարդության ազնիվ մղումը: Բայց ցանկանալը մի բան է, իսկ երկրի ճակատագրի պատասխանատվությունն իր վրա վերցնելը՝ մեկ այլ բան: Վախենամ, դա դեռ նրանց ուժերից վեր է, բայց կարևոր է, որ հայ երիտասարդության մեծ մասի մոտ կա երկրում դրական փոփոխությունների, երկրի համար կենսական կարևորություն ունեցող որոշումների վրա ազդելու անհրաժեշտության ընկալումը:

 

Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի դերըԱրդյոք նրա միջամտությունը բավարար էթե ակնկալիքներն ավելին էինՀակամարտության այս ողջ ընթացքում ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի կողմից արվող քայլերըԱրդյոք արվել ու արվում է ամեն ինչ հակամարտությունից հաղթանակով դուրս գալու համարայդ թվում կոռուպցիայի դեմ պայքարումնաև նորմալ հասարակություն կառուցելու առումներով:

 

Ուկրաինայում շատերը կարծում են, որ Արևմուտքի կողմից աջակցությունը կարող էր ավելի էական լիներ, հատկապես ռազմական ոլորտում, քանի որ Ռուսաստանի համար սկզբում Ղրիմը, հետո էլ Դոնբասը յուրօրինակ պոլիգոն են դարձել, այսպես կոչված հիբրիդային պատերազմում իր ռազմական տեխնիկայի և նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման համար: Ուկրաինայի համար միայնակ դժվար է դիմակայել նման վտանգավոր հակառակորդին: Բացի այդ, ոչ բոլորն են Եվրոպայում և ԱՄՆ-ում հասկանում ընդհանրապես քաղաքակրթությանն ուղղված ռուսական վտանգի մասշտաբները: Այդ մենք ենք, որ մեր նախնիների նկատմամբ բոլշևիկյան տեռորի, գոլոդոմորի ու ԳՈՒԼԱԳ-ի օրինակներով զգում ենք այդ սպառնալիքը, այսպես ասած, գենային մակարդակով: Համաձայն եմ նաև, որ բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարն Ուկրաինայի իշխանությունների կողմից բավարար չափով հարձակողական չէ: Թեև չի կարելի աչք փակել, որ երկիրն իրապես դիմակայել է և բազմաթիվ անգամ իրենից ուժեղ հակառակորդին, և վտանգավոր տնտեսական ու ֆինանսական մարտահրավերներին: Կարևորն այն է, որ մեր քաղաքացիական հասարակությունում կա գործընթացների իրականացման անհրաժեշտության գիտակցում, առանց որոնց չի կարելի խոսել նոր եվրոպական Ուկրաինայի կառուցման մասին: Կա հին քաղաքական համակարգի վերադարձի վտանգի ընկալումը, որտեղ Յանուկովիչի փոխարեն կարող է իշխանության գալ նրա նման մեկը:

 

Բայց հասարակությունում կա ոչ միայն դրա գիտակցումը։ Մենք տեսնում ենք նաև քաղաքացիական կառույցների կողմից անընդհատ ճնշումը մեր քաղաքական գործիչների ու պետական ապարատի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրանց գնալ վճռական գործողությունների: Հույս ունենանք, որ մենք կհաջողենք այդ դժվարին ճանապարհին՝ չնայած բոլոր սպառնալիքներին ու փորձություններին:

-

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play