Վենետիկի 72-րդ կինոփառատոնը պարգևատրելու է ռեժիսոր Բրայան դե Պալմային


Վենետիկի 72-րդ կինոփառատոնը պարգևատրելու է ռեժիսոր Բրայան դե Պալմային

  • 13-08-2015 20:06:02   | Իտալիա  |  Մշակույթ

Ռեժիսոր Բրայան դե Պալման կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար Վենետիկի 72-րդ կինփառատոնի ընթացքում կդառնա հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Պարգևատրության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:
 
Բացի այդ, Վենետիկում կինոփառատոնից դուրս ցուցադրվելու է ռեժիսորի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
Բրայան դե Պալման հայտնի է «Քերրի» ֆիլմից և «Սպիով դեմքը» գանգստերական դրամայից, որի գլխավոր դերում հանդես է եկել Ալ Պաչինոն: Նա նաև նկարահանել է առաջին լրտեսական արտոնություններով «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը:
Նրա ֆիլմերը յոթ անգամ մասնակցել են Վենետիկի կինոփառատոնին, իսկ նրա իրաքյան պատերազմի մասին պատմող «Առանց գրաքննության» ֆիլմը 2007 թվականին արժանացել է «Արծաթյա առյուծի»:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play