Յուրի Ձորկաեֆը, Միշա Ազնավուրը,Պակո Բորաոն և ուրիշներ կայցելեն Հայաստան…


Յուրի Ձորկաեֆը, Միշա Ազնավուրը,Պակո Բորաոն և ուրիշներ կայցելեն Հայաստան…

  • 13-08-2015 20:19:21   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հոկտեմբերի 3–ին կայանալիք միջազգային կիսամարաթոնի և օժանդակ վազքարշավների գրանցման գործընթացն արդեն մեկնարկել է:

ԵրևանյանկիսամարաթոննանցկացվումէՍպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կոչին արդեն արձագանքել են ֆրանսիահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և նրա եղբայրը՝ Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը, աշխարհահռչակ շանսոնյեի որդին՝ Միշա Ազնավուրը, Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիայի նախագահ Պակո Բորաոն, Եվրոպական մի շարք ֆեդերացիաների նախագահներ և տասնյակ երկրների վազորդներ:

Այս միջազգային միջոցառմանը մասնակից լինելու համար պետք է գրանցվել՝այցելելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայք (www.runarm.am):

Մասնակցության վճարներ.

 

ՀՀ քաղաքացիներ

Օտարերկրացիներ

Կիսամարաթոն (1 անձի համար)

7500 ՀՀ դրամ

20000 ՀՀ դրամ

Կիսամարաթոն փոխանցումավազք (2 անձի համար)

10000 ՀՀ դրամ

20000 ՀՀ դրամ

5կմ վազք (1 անձի համար)

2500 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

 

Մասնակցության վճարները պետք է կատարվեն գրանցման օրվան հաջորդող աշխատանքային 5 օրվա ընթացքում՝ այցելելով Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա (ք. Երևան, Զավարյան 1/1):

 

Դպրոցականների մասնակցությունն անվճար է:

12-15տարեկան դպրոցականներըկարող են մասնակցել 2,5կմ վազքին, իսկ ավագ դպրոցի սաները` 5 կմ վազքին: Գրանցումներն իրականացվում են դպրոցներում` նախապես սահամանված կարգի համաձայն:

Անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով՝ մասնակիցների թիվը սահմանափակ է:

Բոլոր վազորդները մասնակցի համարը, ինչպես նաև պաշտոնական մարզահագուստը ստանալու համար պետք է այցելեն Երևանի Մարիոթ հյուրանոց ուրբաթ, հոկտեմբերի2–ին՝ժամը 08:00–ից17:30-ը, մուտքը՝Տես-Գրիգորյան փողոցի կողմից:
Բոլոր մրցույթների ժամանակ կկիրառվեն միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակի չափման սարքեր, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կստանա մեդալ և հնարավորություն բեռնելու իր դիպլոմը ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայքից:

Պատվավոր հյուրերի, այլ մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ ՝ հետևելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայք էջին (www.runarm.am) և հետևյալ սոցիալական ցանցերին (Facebook, Twitter):

Հանդիպում ենք հոկտեմբերի 3–ին`ժամը 09:30 Հանրապետության  հրապարակում՝վազքի այս տոնի շրջանակում միասին վերապրելու հաճելի պահեր:

Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play