ՃՏՊ Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին


ՃՏՊ Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին

  • 14-08-2015 12:19:35   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 14-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Lexus RX» մակնիշի 34 QS 531 պ/հ (վարորդ` 1991 թ. ծնված Լ. Թ. ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարերին:
 
Հրշեջ-փրկարարները  Լ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Լ. Թ.-ի  առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն