Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել (լրացված)


Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել (լրացված)

  • 17-08-2015 13:35:53   |   |  Մամլո հաղորդագրություն
 
Օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 8 փողոցի տներից մեկում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով և ինքն իրեն այրելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Շահումյան գյուղի բնակիչ Գ. Ն.-ի (ծնվ. 1958 թ.) ինքնասպանության փորձը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն