Արաբական պետությունների լիգան աջակցելու է Լիբիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հարցում


Արաբական պետությունների լիգան աջակցելու է Լիբիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հարցում

  • 18-08-2015 14:52:54   | Լիբիա  |  Միջազգային

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կաջակցի Լիբիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հարցում: Այս մասին գրում է TASS.ru-ն` վկայակոչելով համաարաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբի կողմից արված հայտարարությանը:
Վերջինս նշել է, որ Լիբիային օգնելու խիստ անհրաժեշտություն է առաջացել:
 
Նշվում է, որ ԱՊԼ խորհուրդն արտակարգ նիստ է  անցկացնում արաբական աշխարհում ստեղծված իրավիճակին մշտապես հետևող ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ավելի վաղ Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Հաթեմ ալ-Ուրեյբին դիմել էր ԱՊԼ-ին և համաշխարհային հանրությանը՝ խնդրելով ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ հատկապես՝ Սիրտում: Նա նշել է, որ ծայրահեղականների կողմից քաղաքի գրավումը բացասական ազդեցություն կունենա միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի պահպանման վրա, ինչպես նաև նպաստելու է աֆրիկյան պետություններից դեպի Եվրոպա ապօրինի գաղթյալների թվի մեծացմանը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play