ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը վերադարձավ Լատինական Ամերիկայից<br />


ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը վերադարձավ Լատինական Ամերիկայից

  • 07-12-2010 14:48:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տեղի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվիրակությունը նոյեմբերի 22-30-ին այցով գտնվում էր Լատինական Ամերիկայում: Այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ կայացան Արգենտինայի, Բրազիլիայի, Մոնտեվիդեոյի հայկական համայնքային խոշոր կառույցների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին իրականացվող ծրագրի 1 տարվա արդյունքները, ինչպես նաեւ անելիքները` ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետության բարձացման ուղղությամբ: Լատինական Ամերիկայի հայկական կրթօջախներին եւ լրատվամիջոցներին նախարարության կողմից հանձնվեցին «Լավագույն կրթօջախ» եւ «Լավագույն լրատվամիջոց» մրցնակաները: Համայնքներից երեքում համերգներով հանդես եկավ Գեւորգ Դաբաղյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play