Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տոկիոյում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տոկիոյում

  • 26-08-2015 19:12:31   | Ճապոնիա  |  Մշակույթ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ճապոնացի երաժիշտ, դիրիժոր Հիսայոշի Ինուեի նախաձեռնությամբ և Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Տոկիոյում տեղի ունեցան դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի համերգները:
 
Օգոստոսի 22-ին Տոկիոյի «Մուզա Կավասակի» սիմֆոնիկ սրահում դաշնակահարը հանդես եկավ Ճապոնիայի Մահլեր փառատոնի նվագախմբի հետ (դիրիժոր` Հիսայոշի Ինուե): Համերգին հնչեցին Արամ խաչատրյանի և Գուստավ Մահլերի ստեղծագործությունները:
 
Օգոստոսի 25-ին Տոկիոյի «Լյութեր Իչիգայա սրահում» տեղի ունեցավ Կարեն Հակոբյանի մենահամերգը: Ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և եվրոպացի մի շարք կոմպոզիտորների գործեր: Համերգին դաշնակահարը առաջին անգամ կատարեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը:
 
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/08/25/concert_tokyo/
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play