Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ

  • 26-08-2015 19:16:41   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները:
 
Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների: Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ Ազգային ժողովում ակտիվ և համակողմանի քննարկումների կարևորության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական