Օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և փաստաթղթեր կեղծելու գործը ուղարկվել է ՀՔԾ


Օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և փաստաթղթեր կեղծելու գործը ուղարկվել է ՀՔԾ

  • 27-08-2015 13:25:20   | Հայաստան  |  Իրավունք

Արտակ Մ.-ն, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, թե ավտոմեքենան ոչ թե սեփականատերը, այլ ինքն է վարել, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել անվճարունակության պատճառով` պետությանը հասցնելով 2 մլն. 195 հազ. 500 ՀՀ դրամի գույքային վնաս:
 
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Իրավունք