Աշխատանքային շրջայց` Շենգավիթ վարչական շրջանի կրթամշակութային օջախներ


Աշխատանքային շրջայց` Շենգավիթ վարչական շրջանի կրթամշակութային օջախներ

  • 27-08-2015 15:55:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ՝ հ. 5 մշակույթի կենտրոն, հ. 16 և հ. 32 գրադարաններ, Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց: Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն