«Սանիթեքը» մուտք է գործել Նուբարաշեն


«Սանիթեքը» մուտք է գործել Նուբարաշեն

  • 27-08-2015 16:28:45   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը օգոստոսի 27-ին աշխատանքներն է սկսել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Նախօրեին վարչական շրջանում առկա 91 աղբամանները փոխարինվել են թվով 150 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Նուբարաշենում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Պարբերաբար մասնագիտացված մեքենամեխանիզմներով վարչական շրջանում կկազմակերպվի նաև սանմաքրում: Մինչև տարեվերջ «Սանիթեք»-ը սանմաքրման և աղբահանության ծառայություններ կմատուցի նաև Ավան, Նոր Նորք, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն