Հանրապետությունում բացահայտվել է գողության` 11, խարդախության` 4 դեպք


Հանրապետությունում բացահայտվել է գողության` 11, խարդախության` 4 դեպք

  • 27-08-2015 16:44:38   | Հայաստան  |  Իրավունք

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 26-ից 27-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նոյյան տապան  -   Իրավունք