«Սահմանադրակարգը խախտելու համար էլ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները».Արմեն Գրիգորյան


«Սահմանադրակարգը խախտելու համար էլ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները».Արմեն Գրիգորյան

  • 27-08-2015 17:00:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը

 

Արմենի՞նչ տպավորություն  ստացաք Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից։ Որքանո՞վ այն արդարացրեց Ձեր սպասելիքները։ Ո՞ր հարցերում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հիասթափեցնող էր։

 

Իրականում Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից մեծ ակնկալիքներ չեմ ունեցել, որովհետև այդ կառույցին ՀՀ քաղաքացու դիրքորոշումն ու խնդիրները մեծ հաշվով չեն մտահոգում: Հարցերի մեծամասնության դեպքում նրանք ասում էին՝ մենք տեքստն ենք նայում, կոնտեքստը չենք նայում: Բայց չէ՞ որ չես կարող որևէ սահմանադրական փաստաթուղթ նայել՝ առանց դրա կոնտեքստին ուշադրություն դարձնելու: Եթե Հյուսիսային Կորեայի Սահմանադրությունը քննարկենք՝ չենք կարող հաշվի չառնել, որ այդ Սահմանադրության պայմաններում տոտալիտար համակարգ է գործում: Այդ փաստաթղթի որոշ կետերին գնահատական տալիս դու չես կարող ասել՝ ահա, սա ժողովրդավարական փաստաթուղթ է: Դա հիմարություն կլինի:

 

Հետո՝ Վենետիկի հանձնաժողովը մի շատ լուրջ խնդիր ունի՝ այն ժողովրդավարական մարմին չէ: Այսինքն, ժողովրդավարական տարբերակով չի ձևավորվել: Բայց ինքը ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ գնահատական է տալիս: Շատ դեպքեր են հայտնի, թե ինչպիսի կոռուպցիոն գոծընթացներ են տեղի ունենում միջազգային կառույցներում, հիմա՝ նույն խնդիրը կա նաև Վենետիկի հանձնաժողովում:

 

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցինոր չեն կարող երաշխավորելոր այս սահմանադրությունը ժողովրդավարության մակարդակը կբարձրացնիոր որոշողը մենք պետք է լինենք։ Ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունըարդյոք սրանով նրանք պատասխանատվությունը չեն գցում իրենց վրայից հնարավոր ձախողման դեպքում:

 

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ընդհանուր վերցրած գրեթե առնչություն չունի ժողովրդավարության հետ: Մինչև այսօր Սերժ Սարգսյանը չի հիմնավորել, թե ինչու է սահմանադրական փոփոխություն նախաձեռնել: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ նա նախաձեռնել է այդ փոփոխությունները, որովհետև ներկայիս սահմանադրության 50-րդ հոդվածը արգելում է նրան առաջադրվել երրորդ անգամ: Հենց սահմանադրակարգը խախտելու համար էլ Սարգսյանը նախաձեռնել է այդ փոփոխությունները, և այս փաստը բավարար է, որպեսզի առանց Վենետիկի հանձնաժողովի հայտարարության էլ պնդենք, որ նոր սահմանադրությունը ժողովրդավարությունը չի բարձրացնի:

 

Վենետիկի հանձնաժողովին մեծ հաշվով չի հետաքրքրում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, որովհետև նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը մի շատ լուրջ խնդիր ունի՝ այն ժողովրդավարական մարմին չէ: Այսինքն, ժողովրդավարական տարբերակով չի ձևավորվել: Բայց ինքը ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ գնահատական է տալիս: Շատ դեպքեր են հայտնի, թե ինչպիսի կոռուպցիոն գոծընթացներ են տեղի ունենում միջազգային կառույցներում, հիմա՝ նույն խնդիրը կա նաև Վենետիկի հանձնաժողովում:

 

Որքանո՞վ եք հնարավոր համարում սրա չեղարկումը այն դեպքումերբ քաղաքական հիմնական ուժերի և իշխանության միջև այս հարցում կա կոնսենսուս՝ բացառությամբ մեկ-երկու ուժերի։

 

Եթե չեղարկման պահանջով փողոց ձևավորվի, ապա միանշանակ Սարգսյանը ստիպված կլինի հրաժարվել այս փոփոխություններից: Պետք է նաև հաշվի առնել, որ քաղաքական ուժերը կարող են աջակցել Սարգսյանին, բայց տնտեսության հնարավոր ճգնաժամը նրան լուրջ խնդրի առաջ կկանգնեցնի: Չինաստանից հասունացող նոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամը արդեն թակում է Հայաստանի դուռը, ու սահմանադրական փոփոխություններով հնարավոր չի լինի լուծել Հայաստանի ֆինանսա-տնտեսական խորքային խնդիրները, իսկ այդ հարցերը կարող են տնտեսության փլուզման պատճառ դառնալ, որի տակ կմնա նաև իշխանությունը:

 

Քաղաքական ուժերըորոնք հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետլրագրողների հետ զրույցում նշում ենոր մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Դուք առհասարակ տեսնո՞ւմ եք փոփոխությունների դեպքում իշխանությունների հետ այն քննարկելու հնարավորություն։

 

Ինչպես նշեցի՝ սահմանադրական փոփոխությունները կատարվում են՝ շրջանցելու գործող սահմանադրության 50-րդ հոդվածը և սահմանադրակարգը: Նոր սահմանադրությունում ցանկացած փոփոխություն ունենալու է կոսմետիկ նպատակ, որովհետև սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրության ապահովումն է, ինչը նշանակում է, որ կոսմետիկ փոփոխությունները չեն շեղվելու վերարտադրության նպատակից: Այդ իսկ պատճառով որևիցե իմաստ չկա քննարկելու նման հարցեր:  

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ