Քրակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները.ՀՔԾ


Քրակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները.ՀՔԾ

  • 27-08-2015 18:04:02   | Հայաստան  |  Իրավունք
Քրակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ։
 
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հորդորել են իրեն ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված  մեղադրանքը:
Հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նշված գործողությունների արդյունքում ինքը ինքնավնասում է կատարել: Հետագայում նույն անձինք կրկնել ու պնդել են կատարել նշված պահանջը, սակայն ինքը մերժել է: Իրենից մերժում ստանալուց հետո, պաշտոնատար անձինք արգելել են տեսակցել մորը, ինչի պատճառով երկրորդ անգամ է ինքնավնասում կատարել:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք