Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հաղթանակի ժառանգները 2015» ռազմամարզական հավաքի փակման հանդիսավոր արարրողությունը (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հաղթանակի ժառանգները 2015» ռազմամարզական հավաքի փակման հանդիսավոր արարրողությունը (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 28-08-2015 00:00:24   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն



Ծաղկաձորում օգոստոսի 27-ին  տեղի ունեցավ «Հաղթանակի ժառանգները 2015» ռազմամարզական հավաքի պակման հանդիսավոր արարրողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,ով անձամբ պարգևատրեց հաղթող թիմերին: :  
 
Լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարարը կարեւորցեց նման միջոցառումների իրականացումը, միեւնույն ժամանակ նա իր գոհունակությունը հայտնեց թեմիջոցառման ընթացքից եւ թե արդյունքներից: « Ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են բարի դրացիական մթնոլորտում, և հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: Ես բազմիցս կրկնել եմ, որ իմ և իմ նախորդ սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն,- ասաց Ս. Օհանյանը: Ըստ  ՊՆ նախարարի, այս միջոցառումը դրա վառ վկայություններից մեկն է. եւ շատ կարևոր է, որ պատանիները  այս մի քանի օրերի ընթացքում կարողացել են ստանալ ռազմական գիտելիքներ, շփվել միմյանց հետ` ձեռք բերելով նոր ընկերներ: 
 
Միջոցառման ընթացքում մասնակից 12 երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին մշակութային միջոցառումներ, պարային կատարումներ, թատերական փոքրիկ համարներ: 
Մշակութային միջոցառումներին հաջորդեց մեծ խարույկի վառումը ինչպես նաեւ շքեզղ հռավառությունը:
 
Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝ «Ալֆա»՝ 3-րդ հորիզոնական, «Դեսանտուրա»՝ 2-րդ հորիզոնական, «ԱԱՀՋ»(Արագ արձագանքման հատուկ ջոկատ)՝ 1-ին հորիզոնական:
 
Հիշեցնենք, որ  «Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70¬ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները, բացի մրցույթներին մասնակցելուց այցելել են նաև թանգարաններ, եղե Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։ Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ¬ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանի ներկայացուցիչները: ԼՂՀ¬ից ռազմամարզական հավաքին մասնակցում են Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
 
 
 
 
 
 
 
 Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
 
Մերի Հունանյան <Նոյյան Տապան>
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play