Մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում շարունակվում են նորոգման աշխատանքները


Մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում շարունակվում են նորոգման աշխատանքները

  • 28-08-2015 14:08:57   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Ավան  և  Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների  կրթամշակութային օջախներում: 
 
Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող 7 մանկապարտեզներ, Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոց և Ավանի մշակույթի տուն:
Քաղաքապետի խորհրդականն աշխատանքային շրջայցով եղել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում,  ծանոթացել վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիրի մասնաճյուղերում իրականացվող հիմնանորոգման  աշխատանքների ընթացքին: Մասնաճյուղերում  փոխվել են դռներն ու  պատուհանները, կատարվել է ներքին հարդարում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում   քաղաքապետի խորհրդականը եղել է  նաև թիվ 162 մանկապարտեզում  և   Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում: Թիվ 162 մանկապարտեզում նորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ:  Ղ.Սարյանի անվան երաժշտական դպրոցում նույնպես իրականացվել են  ներքին հարդարման աշխատանքներ՝ դասասենյակների դռները փոխարինվել են նորերով, փոխվել է հատակի ծածկը: Երեխաների պարապմունքների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով հիմնանորոգվել է մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սանհանգույցը, մարզադահլիճի տախտակե հատակը, կատարվել է ներքին հարդարում:
Ավան  և  Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների  կրթամշակութային օջախներում աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play