Վարդենիսի Ոսկե Հասկ փառատոնը կխթանի Վարդենիսում փոքր բիզնեսի զարգացումը։


Վարդենիսի Ոսկե Հասկ փառատոնը կխթանի Վարդենիսում փոքր բիզնեսի զարգացումը։

  • 28-08-2015 15:17:46   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

2015 թ․ սեպտեմբերի 6-ին Հայրենիքի Զարգացման Նախաձեռնություն Հիմնադրամը (ՀԶՆՀ), Վարդենիսի քաղաքապետարանի, Ջինիշյան hիշատակի հիմնադրամի, Վորլդ վիժն Հայաստանի և Վարդենիս համայնքի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպում է արդեն երկրորդ ամենամյա Վարդենիսի Ոսկե Հասկ փառատոնը՝ նպատակ ունենալով խթանել Վարդենիսում փոքր բիզնեսի զարգացումը։ Միջոցառմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստանը և ՀՀ Կենտրոնական բանկը:
 
Ոսկե Հասկ փառատոնը դարձել է ամենամյա փառատոն, որն իրականացվում է տեղական համայնքի զգալի ներգրավմամբ։ Արդյունքում, տեղացիներն ուսումնասիրում են իրենց արտադրանքի ներուժը և սովորում, թե ինչպես իրացնել իրենց արտադրանքը շուկայում՝ այդպիսով խթանելով տեղի տնտեսական զարգացումը:
 
Սեպտեմբերի 6-ին միացեք մեզ Վարդենիսում՝ համտեսելու զանազան կերակրատեսակներ և գնելու հայ արհեստավորների պատրաստած գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ, որոնց թվում են նաև ՀԶՆՀ գործընկերներ Վարդենիսի կարը և Վարդենիսի քարե փորագրությունը:
 
ՀԶՆՀ-ն սոցիալական կառույց է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով աշխատատեղեր հայկական համայնքներում: ՀԶՆՀ-ն տնտեսական զարգացման խթանման նպատակով կազմակերպում և իրականացնում է տարբեր փառատոններ Երևան քաղաքից դուրս: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Անի Բերբերյանին՝ pr@hdif.org էլ. հասցեով կամ 077 569644 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play