Ամառային ճամբարներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար


Ամառային ճամբարներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար

  • 28-08-2015 16:15:19   | Հայաստան  |  Հասարակություն

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպվում են ամառային ճամբարներ:
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները: Օգոստոսի 28-31-ն անցկացվող «Երևանյան ամառ 2015» ամառային ճամբարներին նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի մասնակցում են շուրջ 100 փոքրիկներ ու պատանիներ։ Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարների մեկնարկը տրվել է Մանկական երկաթուղուց, որտեղ ծրագրի մասնակիցներն անվճար օգտվել են նաև գնացքից: Երեխաների ճամբարային առօրյային ծանոթացել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Քառօրյա ճամբարների շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկներն ու պատանիները կայցելեն նաև «Հաղթանակ» զբոսայգի, անվճար կօգտվեն ատրակցիոններից, իսկ Երևանի կենդանաբանական այգում էլ կշփվեն կենդանիների հետ ու կհետևեն նրանց կերակրման ընթացքին: Առանձնակի կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացումը` երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին` հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն