Օձի խայթոցից մահացած կնոջ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ


Օձի խայթոցից մահացած կնոջ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ

  • 28-08-2015 16:19:05   | Արարատի մարզ  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արարատի մարզի Սուրենավան գյուղում կնոջ՝ օձի խայթոցից մահանալու դեպքի մասին: Հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է օձի խայթոցից մահացած Կ. Հարությունյանի հարազատներին։  «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում «Օձի խայթոցից մահացած կնոջը ժամանակին էին տեղափոխել հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարությունն ապատեղեկատվություն տարածում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տուժածի որդու` Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ։ Ինչ վերաբերում է օգոստոսի 20-ին թողարկված հաղորդագրության մեջ տեղ գտած անճշտությանը, ապա այդ առթիվ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դա շփոթմունքի արդյունք է։ Դեպքի մասին երկու տարբեր բուժհաստատությունից տեղակատվություն ստացած մասնագետն օձի խայթոցի և հոսպիտալացման ժամանակագրության սխալ հաշվարկով ներկայացրել է ոչ ճիշտ ժամկետներ, ինչի համար կենթարկվի համապատասխան տույժի։ Նախարարությունը ապատեղեկատվություն տարածելու որևէ շարժառիթ չէր կարող ունենալ։ Բուժհաստատություններից ստացված տեղեկատվությունների վերլուծությամբ պարզվել է, որ տուժածն օձի խայթոցից անմիջապես հետո հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ` վիճակը ծանրանալուց հետո տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Հայցում ենք Կ. Հարությունյանի հարազատների ներողամտությունը»: 

 

 



 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play