Ուկրաինայում Գերագույն Ռադայի շենքի առջև տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վիրավորվել են շուրջ 100 ուժայիններ(տեսանյութ)


Ուկրաինայում Գերագույն Ռադայի շենքի առջև տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վիրավորվել են շուրջ 100 ուժայիններ(տեսանյութ)

  • 31-08-2015 16:38:21   | Ուկրաինա  |  Միջազգային



Կիևի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի առջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են շուրջ 100 ուժայիններ: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով «112 Украина»-ին:
 
«Պայթյունից հետո շատ արյուն է թափվել: Ուժեղ պայթյունի կապակցությամբ կա երկու վարկած` կամ այն եղել է ինքանշեն, կամ ձեռքի  նռնակ: Իրավապահ մարմինները ներկայումս փորձում են պարզել այդ  փաստը»,- հայտարարել է  Տերեշչուկը: 
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծ  է ընդունել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու մասին, ինչը երկրում մեծ դժգոհության պատճառ է դարձել:
 Բազմաթիվ ցուցարարներ գրոհելով Ռադայի շենքը` պահանջել են  չեղյալ հայտարարել ընդունված նախագիծը: Ցուցարարները ոստիկանության ուղղությամբ նռնակ են նետել: Ոստիկանությունը փորձել է ուժով ցրել ցույցը: Դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները, նրանք ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և պայթուցիկ փաթեթներ են կիրառել: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play