Արցախի Հանրապետության Նախագահը ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին


Արցախի Հանրապետության Նախագահը ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին

  • 01-09-2015 14:23:12   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին:
Ցավակցական հեռագրում ասված է.
 
<<Խոր ցավով տեղեկացա բարերար, հայ ժողովրդի արժանավոր զավակ Վահագն Հովնանյանի մահվան մասին:
Վահագն Հովնանյանը բացառիկ անձնավորություն էր, մեծ հայրենասեր, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին, հայոց անկախ պետականության զարգացմանը եւ զորացմանը, համահայկական խնդիրների լուծմանը: Նրա գործուն մասնակցությամբ իրականացվել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վահագն Հովնանյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում>>: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն