Երկաթուղայինների 419 երեխաներն ու թոռներն արձակուրդներն անցկացրել են «Գուգարք» ճամբարում


Երկաթուղայինների 419 երեխաներն ու թոռներն արձակուրդներն անցկացրել են «Գուգարք» ճամբարում

  • 01-09-2015 15:30:35   |   |  Հասարակություն

Ավարտին է մոտեցել ամառը և երեխաների արձակուրդների սեզոնը: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հատուկ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարում կազմակերպվում է երկաթուղայինների երեխաների և թոռների ամառային հանգիստը:
 
2015 թվականին Լոռիում գտնվող այս ճամբարում հանգստացել են երկաթուղայինների 7-15 տարեկան 419 երեխաները և թոռները: 
Երեխաները հանգստանում են հերթափոխերով. մեկ հերթափորի տևողությունը կազմում է 12 օր: 
Ծրագրի առանձնահատկությունն այս տարի կայանում էր նրանում, որ ծնողներից չէր պահվում եկամտային հարկը: Այսպիսով, Ընկերությունը իր վրա է վերցնում երեխաների հանգստի հետ կապված բոլոր ծախսերը: 
Այս տարի նաև լայնացել էր ծրագրի շահառուների շրջանակը. եթե անցյալ տարիներին Ընկերությունը կազմակերպում էր հանգիստը միայն երկաթուղայինների երեխաների համար, ապա 2015 թվականից ճամբարի ծառայություններից կարող են օգտվել նաև երկաթուղայինների թոռները:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն