Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ

  • 01-09-2015 16:21:11   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում ասված է.
<<Մեծ ցավով տեղեկացա ականավոր ռազմական ու պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի մահվան մասին:
Գուրգեն Դալիբալթայանը մեծ ավանդ է ունեցել հայոց բանակի կազմավորման ու զորացման գործում՝ իր անունը թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: 
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Գուրգեն Դալիբալթայանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով>>: 
 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play