Արցախի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմ>> օպերայի բեմադրությանը


Արցախի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմ>> օպերայի բեմադրությանը

  • 02-09-2015 11:41:35   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա են գտնվել Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմ>> օպերայի բեմադրությանը:
 
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ մեր հանրապետությունում օպերային բեմադրությունները հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ դարձել են բարի ավանդույթ եւ արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից: 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play