ԼՂՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը


ԼՂՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

  • 03-09-2015 17:58:38   |   |  Քաղաքական

Սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
 
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
 
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով։
Նոյյան տապան  -   Քաղաքական