Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով 28 ամյա կին է զոհվել


Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով 28 ամյա կին է զոհվել

  • 04-09-2015 12:25:04   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանում սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով Գյոյչայի շրջանի Մելիքքենդ գյուղում զոհվել է երկու մանկահասակ երեխաների 28-ամյա մայր Ռուգիա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակում ջրհորի մոտ:
 
report.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ երկրաշարժի արդյունքում տարբեր չափերի ճաքեր են առաջացել Շաքիի, Օղուզի, Շամախիի շրջանների գյուղերի տներում: Ճաքեր են առաջացել նաեւ Շաքի քաղաքի գործադիր իշխանության շենքում:
 
Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ քանի որ երկրաշարժն ուժգին է եղել, օրվա ընթացքում նոր ցնցումները չեն բացառվում:
 
Ըստ այդ կենտրոնի` երկրաժաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 09:49-ին` Շաքիից 29 կմ դեպի հարավ-արեւելք: Էպիկենտրոնում` 13 կմ խորության վրա երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի տարածքում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն