Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային 2 զինծառայող


Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային 2 զինծառայող

  • 04-09-2015 19:30:24   |   |  Քաղաքական

Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական