ՙՙՎանաձոր-Քիմպրոմի՚ աշխատակիցները փորձել են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը


ՙՙՎանաձոր-Քիմպրոմի՚ աշխատակիցները փորձել են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը

  • 07-09-2015 17:11:49   |   |  Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ի սահմանններում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ ՙՎանաձոր-Քիմպրոմի՚ աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը՝ պահանջելով վճարել աշխատավարձի պարտքը. ոստիկանների կողմից բռնություն կիրառելու վտանգ կա:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, արձանագրեցին հետևյալը. ՙՎանաձոր-Քիմպրոմի՚ մոտ 20 աշխատակիցներ հավաքվել էին մայրուղու մի մասում, ոստիկանները շղթայի մեջ էին առել նրանց՝ թույլ չտալով առաջ շարժվել: Ցուցարարները տեղեկացրին, որ մինչև մայրուղին փակելու որոշում կայացնելը՝ դիմել են մարզպետ Ա.Նալբանդյանին, սակայն վերջինս նշել է, որ չի կարող օգնել:
Ժամը 11:00-ի սահմաններում ցույցը դադարեցվեց՝ հաջորդ օրը շարունակելու պայմանով:
hcav.am-ը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը խոստացել էր լուծել խնդիրը. վերջինիս կողմից նշված Ժամկետներն արդեն սպառվել են, իսկ խնդիրը մնում է չլուծված:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play