Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին


Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին

  • 03-12-2010 21:49:56   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին, ով Հայաստանում է գտնվում «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի Մամլո գրասենյակը, «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Մշակույթ