Խորհրդակցություն «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Խորհրդակցություն «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 07-09-2015 19:19:35   | Հայաստան  |  Իրավունք


 

Խորհրդակցություն «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմեբերի 5-ին, «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում, ոստիկանությունում տեղի ունեցավ ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վարժանքին ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ներկա էին գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք զորավարժությանը մասնակցել էին դիտորդի կարգավիճակով, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդակցության մասնակիցները վերլուծեցին ոստիկանության օպերատիվ գործողությունները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման, գերատեսչությունների պայմանական տարհանման, փախստականների ճամբարի կազմակերպման, պարետային ժամի ռեժիմով վերակարգերի ծառայության իրականացման ուղղությամբ, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման միջոցառումների ընթացքը, բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների համալիրը և այլն: Քննարկվեցին զորավարժությունների ընթացքում ոստիկանության իրականացրած միջոցառումներն՝ ըստ խաղաղ ժամանակաշրջանից պատերազմականի փոխադրման, զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության պլանների, ինչպես և պահեստային կառավարման կետի պատրաստականության, գաղտնիության ռեժիմի ու անվտանգության կանոնների պահպանման և մի շարք այլ խնդիրներ: Դիտորդները դրական գնահատեցին ոստիկանության ծառայությունների գործողությունները՝ նշելով դրանց օպերատիվությունն ու կազմակերպվածությունը:
Ամփոփելով «Շանթ-2015» զորավարժությանը ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին ծառայության համար և նշեց, որ զորավարժության կարևորագույն ձեռքբերումներից մեկը բարոյահոգեբանական բարձր մթնոլորտն էր, որը ոստիկանության պետը համեմատեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների հետ:
Ավարտին խորհրդակցության մասնակիցներին տրվեցին հանձնարարականներ:


 

Նոյյան տապան  -   Իրավունք