ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում

  • 08-09-2015 14:41:10   | Ռուսաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում: 
 
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող “Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա” թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Սա Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության կողմից յուրաքանչյուր տարի անցկացվող արդեն 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովն է, որը հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի, Եկատերինբուրգի և Վլադիկավկազի  համաժողովներին: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play