Լոռու մարզում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների


Լոռու մարզում գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների

  • 10-09-2015 14:06:58   |   |  Հասարակություն

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:
 
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը, մարզպետը, փոխմարզպետը և գյուղապետը:
 
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով հետագա գործողությունները քննարկելու առընչությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play