Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ընդլայնում է իր նախադպրոցական համալիրը


Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ընդլայնում է իր նախադպրոցական համալիրը

  • 10-09-2015 17:07:15   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հայաստանում Միջազգային բակալավրիատի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրը` Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, ուրախությամբ հայտարարում է նախադպրոցական համալիրի ընդլայնման մասին:
 
Անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված նախակրթարանի նոր մասնաշենքը գտնվում է Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ` Կոմիտասի փողոցի թիվ 1 շենքի բակում:
 
Մենք կկազմակերպենք ձեր երեխայի` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախադպրոցական կրթությունը, եթե դուք այդպիսի ցանկություն ունեք և գրանցվեք հետևյալ հղումով. https://goo.gl/E86or7 կամ զանգահարեք 099-58-99-41 հեռախոսահամարով:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կրթահամալիրի հեռախոսահամարներով. 010 640787, 010 668281:
 
2010թ.-ից ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից ճեմարանը ԱՊՀ երկրների, իսկ 2012թ.-ից Մերձավոր Արևելքի երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիաների անդամ է: 
 
2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից ճեմարանը ճանաչվել է աշխարհի ամենաառաջավոր նորարար 56 դպրոցների մեկը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ