Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան


Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան

  • 10-09-2015 19:01:37   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան եւ հանդիպել աշխատակիցների հետ:
Նախագահը կարեւորել է հաստատության դերակատարությունը մեր երկրում մշակույթի ոլորտի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ նշելով, որ նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր գրադարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն