Բելգիայի Թագավորության խորհրդարանականներն Արցախում են


Բելգիայի Թագավորության խորհրդարանականներն Արցախում են

  • 11-09-2015 11:46:46   |   |  Քաղաքական

Սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորությունից ժամանած խորհրդարանականներին, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։
 
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության հաստատման և խորացման առումով։
 
Հյուրերի խնդրանքով Կարեն Միրզոյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, կարևորելով ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացում, որպես վերջնական կարգավորմանը հասնելու առանցքային գրավական։
 
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ Կարեն Միրզոյանը նաև ներկայացրել է Արցախում ժողովրդավարական զարգացումներն ու պետականաշինության գործընթացը, ընդգծելով, որ իշխանություններն ու ժողովուրդը միասնական են անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու իրենց ձգտումներում։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական