Համայն Ռուսիո Պատրիարքը պարգևատրել է հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին


Համայն Ռուսիո Պատրիարքը պարգևատրել է հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին

  • 15-09-2015 15:30:08   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՄՈՍԿՎԱ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015թ. — Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կոնդակով հայազգի հասարակական գործիչ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Պատրիարքի Նշանով՝ նվիրված Պատվելի Սերգեյ Ռադոնեժսկու 700-ամյակին: Պարգևի հանձնման արարողությունը կատարել է եպիսկոպոս Միտրոֆանը, ով բարձր է գնահատել Ռուս ուղղափառ եկեղեցուն բարերարի աջակցությունը: Հրաչյա Պողոսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել իրեն նման պատվի արժանացնելու համար՝ նշելով, որ կշարունակի հայ և ռուս եկեղեցիների զարգացմանն ուղղված գործունեությունը:
 
Հրաչյա Պողոսյանը մեծ ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, նրա նախաձեռնությամբ երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, կանգնեցվել է ավելի քան 45 հուշարձան Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում և Բելառուսում, ֆիլմեր են նկարահանվել և գրքեր լույս ընծայվել:
 
Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոն,
 
Մոսկվա
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն