Թուրքիայից հասնող արյունալի լուրերը խիստ մտահոգիչ են: Թուրք ամբոխի կողմից տասնյակ քաղաքներում ազգային ատելության հողի վրա կազմակերպվող ցույցերը կասկած չեն թողնում, որ իրականացվող մարդասպանությունները, արյունահեղությունն ու ազգային ատելության այս արշավը ղեկավարվում է մեկ ընդհանուր կենտրոնից:
Սպանվել են տասնյակ քաղաքացիներ, հրդեհվել ու թալանվել են «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակները, էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին մաս կազմող պարզ քաղաքացիների վաճառատներն ու խանութները, և վտանգ կա, որ փոքրամասնությունների կյանքին սպառնացող ծայր առած նոր խուլիգանությունները կրկին մասսայական բնույթ ստանան, ինչպես դա պատահեց 1955թ. սեպտեմբերի 6-7-ին կազմակերպված «պոգրոմներով»:
Նկատի ունենալով վերոնշյալը.
Կոչ ենք ուղղում Եվրոպական կառույցներին, հնարավոր բոլոր միջոցներով անհապաղ միջամտել և անմեղ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը հնարավորինս շուտ կանխել:
Հիշեցնում ենք, որ Թուրքիայում տակավին աշխատում է, պաշտոնական ատելություն քարոզող Սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով արդարացվում է փոքրամասնությունների կյանքի և ունեցվածքի դեմ ցանկացած ոտնձգություն: