Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի հենակետը


Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի հենակետը

  • 25-09-2015 13:30:09   |   |  Քաղաքական

Տավուշի մարզի  բնակավայրերի՝ ադրբեջանական գնդակոծություններին ի պատասխան՝  հայկական կողմը  վնասազերծել է առնվազն 5 ասկյարի։ Ինչպես տեղեկացնում է  Voskanapat.info-ն, ադրբեջանցի եւս 5 զինվոր էլ ստացել է վնասվածքներ, ընդ որում նրանցից երկուսի  վիճակը ծանր է։
 
Ըստ կայքի տվյալների, բացի մարդկային կորուստներից, ադրբեջանական կողմը զրկվել է հայկական Պառավաքար գյուղի դիմաց գտնվող մարտական հենակետից. այն ոչնչացվել է ականանետներից բացված կրակներով։ Այս պահին Տավուշի մարզի ուղղությամբ  թշնամու ակտիվությունը ճնշվել է։ Իրավիճակը վերահսկվում է մեր ռազմական ուժերի կողմից։
 
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանից՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը եւ 41-ամյա Սոնա Ռեւազյանը, մեկը Պառավաքարից՝ 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
ՀՀ ՊՆ-ը կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական