Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին


Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

  • 05-10-2015 11:53:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: 
Համաձայն հրամանագրի` գիտության եւ կրթության զարգացման, մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել.
 
Գիտության վաստակավոր գործչի`
Ալբերտ Ալեքսանյանին 
Արցախի պետական համալսարանի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 
Վաստակավոր մանկավարժի`
Աիդա Գրիգորյանին 
<<Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց>> պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն
Արեգա Իշխանյանին           
<<Ստեփանակերտի Թ.Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ>> պետական ոչ առեւտրային կազմակերպության դասախոս 
Ռայա Մուսայելյանին 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի կրթության եւ գիտության վարչության պետ :
 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն