Գերմանիայում զբոսաշրջիկների համար կառուցվել է 365 մետր երկարությամբ պարան-կամուրջ


Գերմանիայում զբոսաշրջիկների համար կառուցվել է 365 մետր երկարությամբ պարան-կամուրջ

  • 05-10-2015 19:11:49   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գեմանիայում Զոսբերգից ոչ հեռու բացվել է երկրի ամենաերկար պարան կամուրջը` 365 մետր երկարությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով T Online-ին:
 
90 մետր բարձրության վրա տեղակայված կոնստրուկցիան տարածվում է Մոզել գետի երկայնքով ծածկված անտառի վրա:
Նման կառույցի ստեղծման գաղափարը պատկանել է տեղի իշխանություններին, որոնք փորձում են գտնել զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու  լրացուցիչ տարբերակներ: Կառույցի ստեղծմամբ զբաղվել է շվեյցարական շինարարական ընկերությունը: 
Նշվում է, որ պարան կամուրջի արժեքը կազմել է 1,1 մլն եվրո, իսկ դրա կառուցման համար պահանջվել է 130 օր: Ինչպես հստակեցնում է The Daily Mail-ը, տեղական իշխանությունները հույս ունեն, որ ամեն տարի վերոնշյալ կամուրջը կգրավի շուրջ 170 հազար զբոսաշրջիկի ուշադրությունը:  Նախնական հաշվարկներով` շուրջ 50 հազար զբոսաշրջիկ տվյալ շրջան կժամանի մեկ օրից ավելի ժամկետով և կանգ կառնի ոչ հեռու տեղակայված հյուրանոցներում, ինչը տեղական բյուջեն թույլ կտա տարեկան ավելացնել 2,5 մլն եվրոյով: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ