«Տաշիր»-ի կողմից ՀԷՑ-ի գնումը Կարեն Կարապետյանի սրտով չէ. «Ժամանակ»


«Տաշիր»-ի կողմից ՀԷՑ-ի գնումը Կարեն Կարապետյանի սրտով չէ. «Ժամանակ»

  • 06-10-2015 15:01:37   | Հայաստան  |  Տնտեսություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռևս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»։
 
Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ժամանակին հերքում դա։ «Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ։ Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը», – պատասխանեց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն