Մշակութային միջոցառում Հունաստանում


Մշակութային միջոցառում Հունաստանում

  • 06-10-2015 15:22:37   | Հունաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումների շրջանակներում Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հովանու ներքո` Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի համերգասրահի կազմակերպմամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Համերգին ներկա էին Աթենքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ և խորհրդարանականներ, հունահայ համայնքի հասարակական, կրոնական և կրթամշակութային կառույցների, ինչպես նաև հույն հասարակական և մշակութային շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
 
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Հալաջյանի, Շնիտկեի, Բարբերի ստեղծագործություններից, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարումներ` Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Սալոնիկի հայ համայնքի «Համազգային» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգներով հանդես եկավ նաև հոկտեմբերի 4-ին Սալոնիկ քաղաքում, իսկ հոկտեմբերի 5-ին Օրեոկաստրո համայնքում: Հայկական կամերային երգչախմբի կատարումները ջերմ ընդունելության արժանացան հայ և հույն հանդիսատեսի կողմից:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play