ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները որպես դիտորդներ մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությանը


ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները որպես դիտորդներ մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությանը

  • 06-10-2015 16:23:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
1 / 2

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Իշխան Խաչատրյանը եւ Թեւան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում որպես դիտորդներ մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությանը:

Կարեւորելով միջազգային անվտանգության ապահովման գործում հայ խաղաղապահների ներդրումը, ինչպես նաեւ այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնումը՝ հանձնաժողովի անդամները բարձր են գնահատել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ գործնական վարժանքների անցկացումը: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն