«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 06-10-2015 17:18:39   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամներին: 
 
 Հանդիպմանը բարեգործական կազմակերպության անդամները Նորին Սրբությանը ներկայացրեցին Սփյուռքում ծավալած իրենց գործունեությունը` ուղղված Սփյուռքի հայկական դպրոցների և մանկապարտեզների աջակցությանը:
Ամենայն Հայոց Հայրապետը հայրենանվեր առաքելության իրագործման համար իր գնահատանքը հայտնեց բարեգործական կազմակերպության անդամներին` ընգծելով, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը մշտապես կանգնած է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին` բերելով անսակարկ աջակցություն և զորակցություն:
Վերջում Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով նրանց, մաղթեց երկարամյա արգասավոր գործունեութուն և հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն