Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկիին


Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

  • 06-10-2015 17:30:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
 
Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Սվիտալսկիին ՀՀ-ում ԵՄ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
 
Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
Դեսպանը, կարեւորելով Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:
 
Օմբուդսմենի աշխատակազմ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն