Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները


Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները

  • 06-10-2015 17:42:35   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

Տավուշի մարզում խաղողի մթերման եռուն շրջան է:
 
Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան:
 
Նախնական հաշվարկներով 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան: Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, որն այսօրվա դրությամբ արդեն մթերել է շուրջ 4.700 տոննա խաղող: Իջևանի գինու-կոնյակի գործարանը մինչ օրս մթերել է 835, Այգեձորի պահածոների «Էկոգարդեն» գործարանը` 218, «Երևանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը` 1225 տոննա խաղող: Հոկտեմբերի 5-ից բերքի մթերումն սկսել է նաև Բերդավանի գինու գործարանը: Դեբեդավանում 1 կիլոգրամ խաղողն ընդունվում է 120 դրամով, Բերդավանում` 150, մնացած գործարանները ընդունած 1 կիլոգրամ խաղողի դիմաց կվճարեն 140 դրամ:
Տավուշի մարզպետարանից հայտնում են՝ մթերման աշխատանքները շարունակվում են: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն