Արցախը ներկայացվել է Դենվերի փառատոնին


Արցախը ներկայացվել է Դենվերի փառատոնին

  • 06-10-2015 18:15:18   | ԱՄՆ  |  Մշակույթ

Հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։
 
Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերիքաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
 
ԼՂՀ-ն ևս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ,իրեր, նկարներ, գրքեր, ինչպես նաև հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախիպատմությունն ու մշակութային ժառանգությունը:
 
Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» և «ԱմերիկացիներըԱրցախին» կազմակերպությունները, մասնավորապես վերջինիս ակտիվիստ Կարինա Թոմփսոնը:
 
 
 
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play