ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագրով միջոցառման ընթացքում ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը


ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագրով միջոցառման ընթացքում ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը

  • 07-10-2015 11:22:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի  5-ին ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կետրոնում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ և երիտասարդ ՀՀԿ-ականներ:
 
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԿԱՀ Երևանյան գրասենյակի նախագծի համակարգող Լիանա Մարուքյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ովքեր ներկայացրին քննարկվելիք թեմայի արդիականությունը:
 
Միջոցառման ընթացքում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության մշտական անդամ, հանդես եկավ գերմանական պառլամենտարիզմի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցությունների գործունեության և ընտրատարածքում աշխատանքի վերաբերյալ զեկույցներով:
Պատգամավորը ներկայացրեց խորհրդարանական ժողովրդավարության գործառույթները, գերմանական պառլամենտարիզմի, Բունդեսթագի խնդիրները:
ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հետ կապված ներկայիս ակտիվ քննարկումների առնչությամբ համեմատականներ  անցկացվեցին    Հայաստանի և Գերմանիայի կառավարման համակարգերի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների գործունեությունների միջև: Քննարկման ընթացքում առանձնակի ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը:
 
Քննարկումից հետո ելույթ ունեցավ Հայ-գերմանական ֆորումի նախագահության անդամ և համակարգող Ալլա Սերոբյանը, ով ներկայացրեց ֆորումի գործունեությունը:
 
Հաջորդիվ քննարկված թեմայի շուրջ երիտասարդների կողմից հնչեցին հարցեր, որոնք ստացան համապատասխան պատասխաններ մասնագետ հյուրերի կողմից:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն