Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից,գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900 կրակոց


Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից,գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900 կրակոց

  • 07-10-2015 10:26:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից:
 
Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և “ Իստիգլալ ” տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն